Թուրք-քրդական նոր բախումներ Թուրքիայում. ermenihaber.am
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինված հարձակում են իրականացրել Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի Բաղլար շրջանի Ջեմիլօղլու պողոտայում գտնվող ոստիկանության կենտրոնական տեղամասի վրա: Ինչպես իրազեկում է թուրքական «dunyabulteni» լրատվական կայքը, PKK-ականները զինված են եղել երկարափող զենքերով, «մոլոտովյան կոկտեյլներով» և ինքնաշեն պայթուցիկներով: Հարձակման հետևանքով շենքի հրդեհ է բռնկվել: Առաջացած ծխից տուժել է շենքում գտնվող վեց մարդ, այդ թվում՝ մեկը երեխա: Վերջիններս շտապ հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Թուրքիայում կրկին հետապնդումներ են սկսել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամների նկատմամբ: Այս անգամ թիրախում հայտնվել է Վանի Չալդըրան շրջանի ղեկավար, վերոնշյալ կուսակցության անդամ, ազգությամբ քուրդ Դերյա Գյոնուլը: Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչակական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապեր ունենալու և աջակցություն ցուցաբերելու մեջ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` քուրդ պաշտոնյան ևս երկու անձանց հետ միասին գտնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից կանգնեցված բեռնատար մեքենայում, որում հայտնաբերվել է 29 դիմակ, 33 ձեռնոց և 10 հատ մարտկոց: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ հայտնաբերված իրերը նախատեսված են եղել Թոնդրակ սարի տարածքում գտնվող PKK-ի գրոհայինների համար: Ավելին՝ այստեղ