A
A
Ֆրանսիան առաջին հարվածներն է հասցրել Իսլամական պետության ուղղությամբ
Ելիսեյան պալատը հայտարարել է, որ ֆրանսիական օդուժը հասցրել է առաջին հարվածները Սիրիայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԲիԲիՍին: Ավելի վաղ ֆրանսիական օդուժը Իրաքում ջիհադիստների դեմ միջազգային կոալիցիայի համատեղ գործողություններին է մասնակցել: Ֆրանսիան վերահաստատում է իր հանձնառությունը ԻՊ-ի դեմ վճռական պայքարում: Հայտարարության մեջ ասվում է, որ հարվածները հասցվել են թիրախավորված: