«Քաղաքացիական պայմանագիրը» հրավիրում է հանդիպման Լոս Անջելեսում
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Լոս Անջելեսում կկայանա «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումը սփյուռքահայերի հետ: Հանդիպումը նախատեսված է Mandaloun Restaurant-ում՝ հետեւյալ հասցեով՝ 141 S Maryland Ave, Glendale, California 91205, ժամը 14-17-ը: Կուսակցությունը կներկայացնի «Քաղաքացիական պայմանագրի» ռազմավարական եւ մարտավարական պատկերացումները, կպատասխանի քաղաքացիների հարցերին: Կքննարկվեն ՀՀ քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր, կուղենշվեն գաղափարներ, նպատակներ եւ ուղիներ, որոնք կբարելավեն Հայաստան- Սփյուռք համագործակցությունը: Հանդիպման ժամանակ կուսակցության ներկայացուցիչները կբացատրեն, թե ինչով է «Քաղաքացիական պայմանագիրն» ունիկալ իր նպատակներում ու ժողովրդավարական մոտեցումներում: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում հայտնում է, որ արդեն իսկ հետաքրքիր հանդպում է տեղի ունեցել Սան Ֆրանցիսկոյի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ: