Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ` ՄՐՑԱԿԻՑՆԵՐ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը «Եվրո-2008»-ի ընտրական խմբում ընդգրկվեց բավական ուժեղ կազմ ունեցող առաջին խմբում: Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելուՊորտուգալիայի, Լեհաստանի, Սերբիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ադրբեջանի եւ Ղազախստանի հավաքականները:

Հատկապես սկզբունքային կլինի Ադրբեջանի հավաքականի հետ մրցավեճը: Մինչ այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականները չեն հանդիպել միմյանց հետ եւ սա առաջին մրցավեճը կլինի հարեւան երկրների միջեւ:

Մյուս հավաքականներից Հայաստանը նախկինում ունեցած խաղերից արդեն ծանոթ է Պորտուգալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Բելգիայի թիմերին: Իսկ Սերբիայի եւ Ղազախստանի հետ Հայաստանը կհանդիպի առաջին անգամ:

Առայժմ դժվար է ասել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները որտեղ կանցկացնեն իրենց հանդիպումները, քանի որ ըստ մրցակարգի թիմերը միմյանց հետ մեկական հանդիպում են անցկացնում սեփական հարկի տակ եւ հյուրընկալվելիս: Գրեթե անհավանական է, որ Հայաստան-Ադրբեջան հանդիպում կայանա Երեւանում, կամ Ադրբեջան-Հայաստան մրցավեճը` Բաքվում: