Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չկա մեկը, որ ցանկանա Սերժ Սարգսյանին նորից տեսնել իշխանության մեջ»

Քաղաքականություն
ert1

Հանրահավաքից անմիջապես հետո Գյումրու Թատերական հրապարակից մեկնարկեց երթն ընդդեմ՝ սահմանադրական փոփոխությունների։ «Ի՞նչ ենք ասում սահմանադրական փոփոխություններին- «Ո°չ»», « Ի՞նչ ենք ասում Սերժ Սարգսյանի իշխանությանը –«Ո°չ», «Սերժիկ, հեռացիր» վանկարկումներով այժմ բազմաթիվ քաղաքացիներ շարժվում են քաղաքի տարբեր փողոցներով։ Քաղաքացիները շեշտում են, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին , դեմ են Սերժ Սարգսյանին։ Քաղաքացիներից մեկն իր խոսքում նշեց. «Սա փոփոխություն չէ, լրիվ Սահմանադրությունն են փոխում՝ ի օգուտ Հանրապետական կուսակցության , ասում ենք «Ոչ» Սերժիկ Սարգսյանին»։ Մեկ այլ քաղաքացի էլ այսպես արտահայտվեց. «Չար ծառը բարի պտուղ չի տա։ Հենց առաջին տողը, որտեղ ասվում է, որ պետությունը պատկանում է հանրային իշխանությանը , միայն սա ինձ բավական է, որ ասեմ ոչ այդ Սահմանադրությանը»։ Երթի մասնակից ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ իր հերթին նշեց. «Ստարտը լավ տրվեց , լավ էր ամեն ինչ , ոգևորություն կար ։ Իհարկե, ընդհանուր առմամբ Հայաստանում կա նաև վախի և հիասթափության մթնոլորտ։ Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը փետրվարյան գործողություններով կարողացավ ոգևորել ժողովրդին, իհարկե, նա կարողացավ ընդդիմադիր դաշտում պրոբլեմներ սարքել, սակայն ամենակարևորը՝ ժողովրդի ցանկությունն է, կարևորը, ժողովուրդը հասկացել է, որ սա ինչ-որ պրոյեկտ չէ ,  սա ինչ-որ իրավական փաստաթուղթ չէ, այլ բոլորն էլ հասկացել են, որ դա Սերժ Սարգսյանի շարունակության թուղթն է։ Եթե մենք հասցնենք այդ գաղափարը յուրաքանչյուր ընտրողի, յուրաքանչյուր քաղաքացու, ապա խնդիրը լուծված է։ Կարծում եմ չկա մեկը, որ կցանկանա Սերժ Սարգսյանին նորից տեսնել իշխանության մեջ»։ Նշենք նաև, որ հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Ոչ»-ի երևանյան հանրահավաքը։ ert1   ert