Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ»-ն էլ գիտի՝ հանրահավաքը տեղի է ունենալու (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-gr

Սահմանադրական փոփոխությունների դեմ քարոզարշավը մեկնարկեց «Այո» քարոզարշավից առաջ։ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը իր առաջին հանրահավաքն անցկացրեց Գյումրիում։ Հավաքին մասնակցում էին նաեւ Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխություններին կտրականապես ոչ ասող խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ «Չեք անցկացնի» նախաձեռնության երիտասարդ անդամ Արմեն Գրիգորյանը զարմանում է, ինչպես կարելի է պատճաբանել սահմանադրական փոփոխությունները Հայաստանի ժողովրդավարացմամբ։ Դրանք , իրականում, հակառակ նպատակն են հետապնդում, քանի որ ազնիվ եւ մրցակցային ընտրություններ անցկացնելու փոխարեն Սերժ Սարգսյանը փորձում է սահմանափակել Հայաստանի քաղաքացիների ընտրության իրավունքը՝ վերացնելով Նախագահի ինստիտուտը։ Հանրահավաքը ուշացումով էր սկսվել։ Թեեւ այն արտոնված էր, սակայն քաղաքային իշխանությունները խոչընդոտներ էին առաջացրել։ Չնայած «Չեք անցկացնի» նախաձեռնությունը հույս ունի, որ իր գործողություններով կհասնի նրան, որ սահմանադրական հանրաքվե չանցկացվի, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նրանց հիասթափեցրեց։ Իրենք խորհրդարանում կռիվ են տալու, բայց փոքրաթիվ են, ուստի սահմանադրական փոփոխությունները տապալելու միակ տարբերակը մնում է հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկելը։ Մանրամասները տեսանյութում