Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերձորի ահաբեկչությունը և ՀԽ անդամների կալանավորումը՝ ԵԱՀԿ նստաշրջանում

Քաղաքականություն
himnadir8

Այս օրերին՝ 2015 թ. սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 2-ը, Վարշավայում տեղի է ունենում ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով եվրոպական ամենամեծ համաժողովը՝ ԵԱՀԿ Մարդկային չափման իմպլեմենտացիայի գծով տարեկան նստաշրջանը: Այն կազմակերպում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը: Նստաշրջանի՝ «Խաղաղ հավաքների և միավորումների ազատություն» թեմայով սեպտեմբերի 23-ի նիստի օրակարգի՝ Հայաստանին վերաբերող բաժնում ներառված են Բերձորի ահաբեկչությունը և Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորումը, ինչպես նաև Մարշալ Բաղրամյան պողոտայում 2015 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած ոստիկանական բռնությունները: Սեպտեմբերի 23-ի նիստի՝ Հայաստանին վերաբերող օրակարգի տեքստը այստեղ http://www.osce.org/odihr/hdim_2015 http://www.osce.org/pc/153731?download=true