Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանն իրենց խմբակցության վերջին «բոյեվիկը չէ». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gagik-melikyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ԱԱԾ-ի հայտարարությունը ՝ ուղղված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, գնահատում է ադեկվատ,շատ ճիշտ ու ժամանակին: «Լավ կլիներ, որ Զարուհի Փոստանջյանը որպես հայ կին և մայր իրեն մի փոքր համեստ պահեր: Նման ելույթներով ու իշխանափոխության անօրինական կոչերով չեն գնում իշխանափոխության: ԱԱԾ-ն չէր կարող նրա քանդել, ջարդել-փշրելու կոչերն անուշադրության մատնել և ԱԱԾ-ի արձագանքը շատ համարժեք էր։ Ես այն կարծիքին չեմ, որ Զարուհի Փոստանջյանն իրենց խմբակցության վերջին «բոյեվիկն է» , բայց չի նշանակում, որ իշխանափոխության նման մեթոդներ պիտի առաջարկի կամ հակաօրինական կոչերով հանդես գա, կհորդորեի նրան՝ լինել համեստ եւ կոռեկտ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իշխող կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Վերջինս անդրադարձավ նաև Սահմանադրական փոփոխություններին ու դրա նշանակությանը`շեշտելով, որ բարեփոխումները պարզապես անհրաժեշտություն են` մարդակենտրոն Սահմանադրություն ստեղծելու և երկիրը զարգացման ուղղությամբ տանելու համար:   Մանրամասները` տեսանյութում