Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչիկ Ասրյանը կողմ է ծեծին, եթե դա անձնական հողի վրա է (տեսանյութ)

Քաղաքականություն
4979891347878779c4081420aeca30b9

Պետք է մահապատժի ենթարկել Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանին. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայոց արծիվներ» կուսակցության նախագահ, Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Ըստ նրա` նման մարդկանց արյան տեսակը պետք է մոխիր դարձնել ու երբեք չներել: Պարոն Ասրյանը մանրամասներից տեղյակ չէ, սակայն վստահում է ԱԱԾ-ին. «Ցանկացած, ով կարող է նման քայլի դիմել, նա կարող է ՀՀ-ից մեկնել այլ պետություն ու այնտեղից նույն Ադրբեջան: Դրա համար պետք է պրոֆեսիոնալիզմի ճանապարհով անցնող ԱԱԾ-ին, իսկ ես պատասխան եմ տալիս իմ խոսքերի համար, չմեղադրել այդ տականքի գործողությունների մեջ»: Լրագրողներից մեկի հարցը վերաբերում էր երեկ Սերժ Սարգսյանի կողմից ռաբիս երգիչ` Արմեն Գոնդրաչյանին` Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելուն: Խաչիկ Ասրյանը հայտարարեց. «Ինձ համար անթույլատրելի է միշտ եղել` քննարկել հայոց նախագահի հրամանագրերը` անկախ բովանդակությունից, քանի որ անձամբ ինքս բացառիկ վստահություն ունեմ Սերժ Սարգսյանի որոշումների նկատմամբ: Նա լուրջ ճանապարհ է անցել ազգային-ազատագրական պայքարից, բանակաշինությունից մինչ այսօր»: Իսկ արդյոք նրա ճաշակո՞վ է Արմենչիկը հարցին, պարոն Ասրյանի պատասխանը միանշանակ էր. «Իհարկե ոչ. իմ ճաշակը ազգային երաժշտությունն է»: Ինչ վերաբերում է երեկ ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի դեպքին, ապա Խաչիկ Ասրյանը վստահեցրեց, որ ազատամարտիկների նկատմամբ բոլոր տեսակի ոտնձգություններին, ծեծերին, ոճրագործություններին դեմ է. «Իհարկե, պետք է գտնել յուրաքանչյուր արարքի մեջ մեղավորությունը: Իսկ ինչու եք բացառում, որ այդ ծեծը, եթե եղել է, դա անձնական բնույթի չէ, անձնական վիրավորանքի դաշտում չէ: Պետք է մի քիչ խորանալ»: Հարցին` արդյոք նա այդպիսով չի արդարացնում անձնական հողի վրա տեղի ունեցած բռնությունը, Խաչիկ Ասրյանը պարզաբանեց, թե նայած որ դեպքում է դա արդարացված համարում. «Եթե քո ընտանիքին, քո ընտանիքի բարոյականությանը, արժանապատվությանը տվյալ պահին վերաբերվող արարք է, մարդը ընդունակ է ամեն ինչի»: Դիտարկումը, թե թող դիմեն դատարան, պարոն Ասրյանին բարկացրեց. «Այսինքն, ոնց դիմեն դատարան` երեխուն բռնեն ծեծեն, դու պետք է բաժանես, ու ասում ես` հիմա տես` հեսա դիմում եմ դատարան, հա՞, ու քո աչքի առաջ քո ընտանիքի արժանապատվությունը վիրավորում են ու քո երեխային ծեծում են»: