Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամենադուխով քաղաքը թնդացնելու ենք». «Ոչ»-ը՝ հանրահավաքի մասին. Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled121

«Ոչ»-ի ճակատը իր բողոքի ակցիաները պատրաստվում է մեկնարկել Գյումրիից. նրանք ամսի 25-ին հանրահավաք ու երթ կանցկացնեն հանրապետության երկրորդ քաղաքում: Այս մասին նրանք իրազեկել են Գյումրու քաղաքապետարանին, որը ընդունել է ի գիտություն: Այսօր «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամներ Դավիթ Հովհաննիսյանը, Արմեն Գրիգորյանը, Արշակ Մուսախանյանը մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում՝ ներկայացնելով իրենց ծրագիրը: «Այս սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որն առաջարկվել է իշխանությունների կողմից, մենք գնահատում ենք որպես Հայաստանի անկախությանը ու պետականությանը ուղղված լրջագույն մարտահրավեր, որովհետեւ, եթե այս փոփոխություններն անցնեն, ըստ էության, վերջ է դրվելու Հայաստանի երրորդ հանրապետությանը, եւ ստեղծվելու է ինչ-որ կուսակցապետական մի համակարգ: Եվ մենք որոշել ենք դրա դեմ պայքարել, եւ դրա դեմ պայքարը սկսել Գյումրիից սեպտեմբերի 25-ին: Ժամը 18.00-ին Գյումրիի Թատերական հրապարակում մեր առաջին հանրահավաքն է: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով