Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպորտ

ԿՐԿԻՆ ՈՉ-ՈՔԻ

Հոլանդիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հոլանդիան ներկայացնող Կարյակինի հետ:

ԴԱՎԻԹ ԶԱՔԱՐՅԱՆԸ` ՍԱԼՈՆԻԿԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Հրազդանցի շախմատիստ Դավիթ Զաքարյանը փայլուն է հանդես եկել հունական Սալոնիկ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում: Դավիթը 9 հնարավոր միավորից վաստակել է 7.5` դառնալով մրցաշարի հաղթող: 2-րդ տեղը զբաղեցրել է վրացի Նիկոլաս Շավտվալաձեն, որը վաստակել է 7 միավոր:

Սալոնիկում կայացած առաջին միջազգային բաց մրցաշարին մասնակցել են միանգամից 105 շախմատիստներ, որոնք մրցել են շվեյցարական մրցակարգով:

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ` ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում իր հաղթարշավը շարունակում է Դավիթ Նալբանդյանը: Փորձառու թենիսիստը քառորդ եզրափակիչում 7:6, 6:0, 6:0 հաշիվներով պարտության է մատնել ֆրանսիացի Ֆաբրիս Սանտորոյին:

Կիսաեզրափակիչում Նալբանդյանի մրցակիցը կլինի Մարկոս Բաղդատիսը, որը քառորդ եզրափակիչում հաղթել է Իվան Լյուբիչիչին: