A
A
«Մի աղավաղեք ոչ ձեր, ոչ ուրիշների կյանքը» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ելույթ ունենալով՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ չի ուզում տրվել գայթակղությանն ու իր ելույթը եւս գունազարդել: Ըստ նրա՝ այս օրերին իր համար պարզել է, որ ՀՀ-ն բազմաթիվ փրկիչներ ունի. «Նրանք վխտում են ամենուր եւ պարզունակ բաղադրատոմս ունեն՝ ընդամենը գրի «ոչ» կամ «այո»: Եթե ամեն ինչ այդքան պարզ էր, ապա այս տարիների ընթացքում ինչու այդպես չէինք վարվում»: Նա նշեց, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում իշխանության մոտիվիացիան ու նրանց անձնական հեռանկարները պաշտոնների հետ կապված. «Բոլոր Սահմանադրությունները փոփոխելիս էլ եղել է անձնական մոտիվացիա: Ես չեմ սպասում, որ այս Սահմանադրությունը կարող է լինել կատարյալ»: