Որոշ կուսակցություններ շոուն ավելի հավաստի դարձնելու համար են. քաղաքագետ (տեսանյութ)
Խորհրդարանական համակարգի հաստատմամբ իշխանությունը դիմազրկվում է՝ անցնելով մի մեծ խմբի, և վերանում է մեկ անձի փոփոխությամբ ողջ իշխանությունը փոխելու հնարավորությունը, կարծում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Իսկ Հանրապետականը ցանկանում է պաշտպանել իշխանությունը ոչ թե անձնապես այլ կուսակցության միջոցով՝ սրանով ստանալով հարատևության երաշխիք։ «Հայաստանում իսկապես միակուսակցական համակարգ է։ Կան տարբեր կուսակցություններ,սակայն հիմնականում այդ կուսակցություններում նշանակվում են իշխող կուսակցության կողմից պատգամավորներ, ակտիվիստներ։ Այն որ կան մի քանի բացառություններ, դա նույնպես անհրաժեշտ է, որպեսզի շոուն ավելի հավաստի լինի, որպեսզի մենք տեսնենք, որ ունենք ժողովրդավարական խորհրդարան, բայց միակուսակցական համակարգը մնում է»,-ասում է Ենոքյանը։ Քաղաքագետը նաև վերլուծում է եվրոպական երկրներում գոյություն ունեցող խորհրդարանական համակարգերը։ Նրա խոսքով՝ կառավարման նման համակարգը կարող է գործել միայն ժողովրդավար պետություններում. «Մենք տեսնում ենք չզարգացած ժողովրդավարություն՝ ինչպիսին Վրաստանն է, որտեղ այս համակարգը չի աշխատում։ Մենք տեսնում ենք թույլ զարգացած ժողովրդավարություն, ինչպիսին Հունաստանն է, որտեղ այս համակարգն ավելի է խորացնում ճգնաժամը»։