Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տեխնոլոգիաներով ավտոճանապարհ՝ ԼՂՀ-ում

Պաշտոնական
unnamed35

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր եւ ծանոթացել նրա մոտակայքում նոր տեխնոլոգիաներով կառուցվող տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածներից մեկում տարվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է տրանսպորտային ցանցի շարունակական արդիականցումը՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունը: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս եւ հանդիպել բնակիչների հետ: Արծարծվել են թաղամասում առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել շրջակա միջավայրի պահպանմանը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի լուծման ուղղությամբ՝ նշելով, որ ծայրամասային թաղամասերի բարեկարգումը հանդիսանում է մայրաքաղաքի զարգացման կարեւորագույն բաղադրամասերից մեկը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ