Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի գործերն անքննելի են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b6daf1d030f0d62fcdd137ea177bce40

Ոչ մի հանրապետական չի ցանկանա, որ 2017-ի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը տանը նստի։ Հանրապետականներն, իհարկե, լսել են, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում լինել ոչ վարչապետ, ոչ նախագահ, ոչ էլ խորհրդարանի ղեկավար, բայց ոչ ոք նրան չի խանգարի պաշտոնավարել։ Ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանի՝ բոլոր պաշտոնները կան, որը որ ինքը կցանկանա: Ալեքսան Պետրոսյանը համաձայն չէ՝ եթե Սերժ Սարգսյանն ասել է, որ չի պաշտոնավարի 2017-ից հետո, ուրեմն չի պաշտոնավարի. «Դա Հայաստանի Հանրապետության նախագահի ասած խոսք է»: Սակայն Ալեքսան Պետրոսյանի կարծիքով, եթե Սերժ Սարգսյանը որոշի պաշտոնավարել նաեւ 2017-ի Ազգային Ժողովի ընտրություններից հետո, ոչ ոք հակառակը չի պնդի. «Ոչ մեկ բարոյական իրավունք չունի որոշել, թե Հայաստանի Հանրապետության նախագան վաղը ինչ ա ուզում անի, ինչ ուզում ա, էն էլ...»: Եթե Սերժ Սարգսյանի ցանկությունը Հայաստանի թիվ մեկ ցանկությունն է, ինչի՞ համար են սահմանադրական փոփոխությունները։ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը միակն է, ում կարծիքով Սերժ Սարգսյանը հաստատ չի պաշտոնավարի 2017-ից հետո։ Ավելին՝ տեսանյութով