Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեպի Արգենտինա մեկնող հայերի թիվ չկա (տեսանյութ)

Քաղաքականություն
1531

Թեեւ 4 տարի է՝ Հայաստանի եւ Արգենտինայի միջև վիզային ռեժիմը վերացված է , սակայն փոխադարձ այցելությունները դեռևս չափազանց քիչ են։ Մեր երկրում Արգենտինայի դեսպանի համար զարմանալի է, թե ինչու հայաստանցիներից շատ քչերն են իր երկիր այցելում։ «Տուրիզմի ոլորտում սա ամենամեծ ձեռքբերումներից է։ Յուրաքանչյուր ոք, ով ունի անձնագիր, կարող է նստել ինքնաթիռ և ճամփորդել Արգենտինա և հակառակը»,-ասում է Գոնսալո Ուրրիոլաբեիտիան։ Չնայած պարզ է, որ հիմնական պատճառը ինքնաթիռի տոմսի թանկ լինելն է։ Այն արժե 1300 եվրոյից ավելի։ Արգենտինան հայաստանցիների համար գրավիչ դարձնելու համար դեսպանատունը հատուկ միջոցառում էր կազմակերպել։ Դեսպանը վստահեցնում է. իր հայրենիքում տեսնելու շատ բան կա։ Ազգությամբ հայ Պաբլո Սիսմանյանը Արգենտինայի Զբոսաշրջության նախարարությունում է աշխատում։ Ասում է՝ տարեկան 5 մլն զբոսաշրջիկ է այցելում Արգենտինա։ Ինչ վերաբերում է հայերի թվին. «Շատ ցածր է թիվը, թիվ չունինք։ Կուզենք, որ Հայաստանեն ավելի շատ ժողովուրդ գա դեպի Արգենտինա և անոր համար կաշխատինք»։ Մանրամասները՝ տեսանյութում