Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աուդիտը պետք է լինի, որ տեսնենք, էն օֆշորի աղվեսը ինչ փողերա լափել» (տեսանյութ)

Քաղաքականություն
ce83be7f94afa97c2ac0f8cb035a50d7

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ փոփոխվող սահմանադրությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենամեծ վտանգներից մեկը երկրին արտաքին կառավարման հանձնելու հանգամանքն է։ Բացի այդ, այլ մեծ խնդիր էլ կա. «Հիմա հաստատ գիտեմ, որ սա իշխանության վերարտադրության համար չի միայն, այլ ավելի վատ բանի համար. մեզ գցելու է գրողուցավի մեջ: Բացի կարմիր խնձորից, ամեն ինչ թույլ կտա այս երկրում։ Կարմիր խնձորն էլ պետք չի լինի։ Նույնասեռականներին կթույլատրեն ամուսնանալ։ Գեյերը կգան, մեզ կուտեն, ազգովի կվերջանանք: Կտանեն Էջմիածին, կկնքեն։ Սա է լինելու»: Գործիչը կարդացել է նոր սահմանադրությունն ու այդպես էլ չի հասկացել՝ այդ փաստաթղթով Պաշտպանության նախարարն ով է։ «Արևմուտքում որոշել են այսպես մեզ գցել կրակի մեջ: Թուրքիան միջանցք կբացի, սևազգեստ սրիկաները՝ Իսլամական պետության գրոհայինները Արաքսի ափին կհայտնվեն: Վաղը, մյուս օրը հայտնվելու ենք պատերազմական իրավիճակի մեջ»: Վիճարկելի կետերը փոփոխվող սահմանադրության մեջ պարոն Եղիազարյանի համար չափազանց շատ են։ «Առաջ գրված էր. ամուսնությունը տղամարդկանց և կանանց միություն է, այսինքն՝ 5 տղամարդ, 7 կին կարող էին ամուսնանալ, էլի։ Հիմա լավ է՝ փոխել են. գրել են՝ կնոջ և տղամարդու միություն է: Գիտեք ինչ, ԱՄՆ-ում անգամ վարորդական իրավունք ստանալուց տալիս են թուղթ լրացնելու. 6 սյունակ կա. կարող ես գրել տղամարդ ես, կին, տրանսվեստիտ, թե եսիմ ինչ զրթ ու զիբիլ, սրիկա: Նույնն էլ մեզ մոտ են փորձելու անել»: Նա կարծում է, որ այս նոր կետերի նպատակն է նաև մանուկներին զրկել ծնողներից: Խոսելով ամենահրատապ խնդիրներից մեկի՝ էլ.էներգիայի թանկացման մասին, պարոն Եղիազարյանը շեշտեց. «Աուդիտը պետք է լինի, որ տեսնենք, էն օֆշորի աղվեսը ինչ փողերա լափել, երկու օֆշորի վարպետ ունենք, մեկը սուրբա, մյուսն էլ ջանդամվեց օվկիանոսից էն կողմ: Պետք է նրան բերել, որ Փայլակ Հայրապետյանի փողերը ետ տա: Մեր տոննա ու կես ոսկին թուղթ սարքեց, ջանդամվեց, թող գա ու պատասխան տա»։ Բանախոսը կարծում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին անպայման պետք է բերել ու պատասխանատվության ենթարկել: ՀՀԿ-ական պատգամավորը մեծ սպասելիքներ ունի ՀԷՑ-ում նախատեսված աուդիտից։ «Աուդիտը կտա շատ հարցերի պատասխան: Շատ դժվար է այսօր ասել, որ լափել են, դժվար է ասել, որ Ռուսաստանի միջամտությունը կա։ Եթե արվի աուդիտն այնպես, ինչպես նախատեսվում է, շատ հարցեր կհստականան»,-նշեց պարոն Ալեքսանյանը։ Իսկ պարոն Եղիազարյանը հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն այս շրջանում հնարավո՞ր է, ասաց. «Կարծում եմ, որ նա վերադառնալու է, այդ լուսանցքը նա բաց է թողել»: