Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միգրանտների հարցով ԵՄ-ը որոշում ընդունեց

Քաղաքականություն
rob

Եվրոպական Միության խորհուրդը որոշում է ընդունել 40-ից 160 հազար միգրանտների հարցով, որոնք Գերմանիա, Ավստրիա, Նորվեգիա ժամանել են Հունաստանից, Իտալիայից, Արևելյան Եվրոպայի այլ երկրներից: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Խորհրդի հայտարարությունում ասվում է, որ որոշումը ժամանակավոր է. «Հստակեցվել են մասնավորապես Հունաստանից, Իտալիայից ժամանած միգրանտներին երկու տարվա ընթացքում միության այլ երկրներում վերաբնակեցման մեխանիզմները»: Նշվում է նաև, որ այս որոշումը տարածվում է միջազգային պաշտպանության կարիք ունեցող այն անձանց նկատմամբ, որոնք ԵՄ անդամ պետության տարածք են ժամանել սույն թվականի օգոստոսի 15-ից մինչեւ 2017-ի սեպտեմբերի 17-ը»: