Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաղրամյան 26-ի ազգությունը շատ լավ հաշվարկել են. պահել իշխանությունը». Առավոտ

Քաղաքականություն
Levon_Barsegyan_1

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հետ կազմակերպված «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը. Հայաստանի եվրոպական հեռանկարները եւ քաղաքացիական հասարակության շարժումները թեմայով» քննարկման ժամանակ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն, արտահայտելով իր կարծիքը սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց. «Բաղրամյան 26-ի ազգությունը շատ լավ հաշվարկել են. պահել իշխանությունը: Մարդը իշխանություն պահելու համար սարքում է իր սահմանադրական բարեփոխում վերնագիրը կրող էշը ու հրում է մեր մեջ, բերում գցում է մեջտեղ, ասում է՝ զբաղվե՛ք: Ու լիքը մարդ սկսում է զբաղվել էդ էշով ՝ բոյով է էշը, կարճ է, էս գույնի էլ էշ կլինի՞, այ մարդ, փոխեք գույնը, Վենետիկի հանձնաժողովին մի հատ հարցրեք՝ էս էշի ականջները համապատասխանո՞ւմ են: Շատ լուրջ զբաղվում են, ահագին լուրջ մարդ զբաղվում է, էն ավանտյուրիստների մասին չէ խոսքը, որոնք այդ արանքը ուզում են բռնել, պաշտոն ստանալ: Դրանց թողնենք մի կողմ, շատ ազնիվ մարդիկ, շատ կիրթ, գրագետ մարդիկ անկեղծորեն զբաղվում են, քանի որ մեյդանում ոչ մի բան չի եղել երկար ժամանակ, մեկ էլ հանկարծ Բաղրամյան 26-ից էշ են հրում ներս՝ կալյոսների վրա, սկսում են լրջորեն որակները վերլուծել էդ էշի: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ Ոդիսեւսը խեղճ տղա չէր էլի, որ մոգոնեց էդ տրոյական ձին, էդքան պաշարեցին, կռվեցին, մորթեցին իրար, ձեւը չգտան, էդ տղան գտավ: Մի Սերժիկ ընդամենը կրկնում է այդ հնարքը, ուրիշ բան չի անում, փոխեք էդ էշը, ինչ ներկ ուզում եք առեք, նախշեք, «Ես սիրում եմ իմ քաղաքը» գրեք վրան, «Արի տուն, այ բալա», ինչ ուզում եք մոգոնեք: Ինչ-որ աղջիկների նշանակեք նախարար, էս գնա ուրիշ աղջիկների գործից ազատի եւ այլն, ինչ ախմախություն ասես կանեն, կարեւորը միջինն է, երբ որ գիշերը պիտի դուրս գա ու բոլորիս հերն անիծի: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով