Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՆ

Սպորտ

Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի միջազգային սուպերմրցաշարում կայացան 6-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ, որին 2005թ. դեկտեմբերին հաղթել էր աշխարհի գավաթի խաղարկությունում: 23- ամյա գրոսմայստերների պայքարը արդեն 29-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի:

Հայ շախմատիստը այս մրցաշարում արդեն 4-րդ ոչ-ոքին է խաղում: Արոնյանը իր ակտիվում ունի 3 միավոր եւ գտնվում է աղյուսակի միջնամասում: Վաղը Արոնյանը սպիտակներով կմցրի հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ: