Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականը երկրորդ փուլի մասին. մեռելածին դրույթ է (տեսանյութ)

Քաղաքականություն
timthumb.php_1

«Մեր պետության առջեւ շատ բազմաթիվ լուրջ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, մինչդեռ Սերժ Սարգսյանը փորձում է լուծել իր նեղ անձնական խնդիրը, որպեսզի նորից ունենա գերլծակներ հանդես գալու ՀՀ քաղաքացիների անունից»,-ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ Զարուհի Փոստանջյանը խոսում է բարեփոխումների փաթեթին նվիրված Ազգային Ժողովի լսումների ժամանակ։ Նա դիմում է լսումներում Սերժ Սարգսյանի ներկայացուցչին. «Ժառանգությունը» մասնակցելու է բոլոր այն գործողություններին, որոնք տապալելու են Սերժ Սարգսյանի նախաձեռնած այս ապօրինի գործունեությունը։ Վարդան Պողոսյանի համար խնդիր առաջացրեց նույնիսկ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, որն ուզում էր հասկանալ՝ նախագծի մեջ ի՞նչ գործ ունի «երկրորդ փուլի» դրույթը. «Մեռելածինը միգուցե կոպիտ բառ է, բայց նմանատիպ մի դրույթ է իմ կարծիքով որպես իրավաբանի երկրորդ փուլի մասին այդ դրույթ»,-կարծում է  ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը։ Վարդան Պողոսյանը գիտի, որ երկրորդ փուլը պարտադիր պայման չէ, հանձնաժողովը դա նախատեսել է. «Եթե ընդհանրապես ԱԺ ընտրությունների առաջին փուլի արդյունքներով որեւէ կուսակցություն այդ նույն 35-40 տոկոս շեմին էլ չի մոտեցել, այսինքն, ձայները բաշխվել են բավականին շատ կուսակցությունների ու դաշինքների միջեւ ,ապա նման պարագայում թերեւս ողջմիտ չի լինի երկրորդ փուլ անցկացնել»։ Սակայն Գագիկ Ջհանգիրյանն ավելի հեռու է գնում՝ ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը հանձնաժողովի մտադրությունների հետ. «Եթե ժողովուրդը զրկված է իր սահմանադրական հիմնական առաքելությունից՝ իշխանություն ձեւավորելու, ազատ ընտրությունների միջոցով իշխանություններ ձեւավորելու իր առաքելությունից, հիմա ես ինչ ուզում է խոսեմ, ինչ կառավարման համակարգ ուզում եք մենք որդեգրենք էստեղ, լիազորությունների ինչ բաժանում ուզում եք անենք, հակակշիռների ու զսպումների ինչ մեխանիզմ ուզում եք նախատեսեք, էդ իշխանությունը ժողովրդին չի պատկանում, ժողովուրդը չի ձեւավորել»,- ասում է ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ Պարոն Ջհանգիրյանը նկատում է նաեւ, որ 2012-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է 2012-16 թվականների դատական բարեփոխումների փաթեթը, որում ոչ մի խոսք չկա սահմանադրական փոփոխությունների մասին։ Սա ի՞նչ է նշանակում. «Ուրեմն պետք է մի բան եզրակացնել՝ այս բարեփոխումների անհրաժեշտությունը էսպես ծագել է իմ կարծիքով հընթացս»։ Ի դեպ, պատգամավորն անդրադարձավ նաեւ կայուն մեծամասնության դրույթին. Աշխարհում ըտենց բան գոյություն չունի, որեւէ Սահմանադրությունից բերեք, որտեղ գրած ա, որ պիտի ԱԺ ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն ձեւավորվի»։ Գագիկ Ջհանգիրյանն ասում է՝ այս դրույթը խորհրդարանական համակարգի հետ կապ չունի, նույնիսկ հակախորհրդարանական է. «Բա ինչի՞ ենք փախչում էն հանգամանքից, որ իշխող քաղաքական ուժը եւ առաջնային մանդատը երկու մարմիններում էլ մեծամասնություն է։ Եկել եք նույն բանին»,- ասում է ՀԱԿ խմբակցության անդամը։։