Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընթանում են «Շանթ-2015» զորավարժությունների վերջին միջոցառումները

Քաղաքականություն
index

Բաղրամյան ուսումնավարժադաշտում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում տեղի ունեցավ զորավարժության վերջին միջոցառումը, որի ընթացքում պայմանական ռազմական դրության ժամանակ հայկական զինված ուժերը մարտի դաշտում պետք է հաղթեն հակառակորդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` զորավարժությանը ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչներ: Զորավարժության ընթացքում ներկայացվեց հայ-լեհական համատեղ «Լյուբավա-Արմենիա» ձեռնարկության արտադրանքը: Ներկայացվեցին նաև «Իգլա-Ս», «Սմերչ», «Բուկ», «Օսա», «Օսա-ակա» զինատեսակները, անօդաչու սարքեր և փրկարարական տեխնիկա: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնահատում է գոհացուցիչ և շեշտում, որ զորավարժությունը հասել է իր նպատակին, իսկ արդյունքները մեծ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուսումնամարզական վարժարանում զորավարությունների ավարտին Օհանյանն ասաց, որ զորավարժությունների ընթացքում կատարելագործել ենք մեր ունակությունները և հասել այլ ձեռքբերումների, որոնք նախատեսված էին մինչ զորավարժության անցկացումը: «Հաջողությամբ ենք լուծել, մեր առջև դրված խնդիրները: Ձեռքբերումների մեջ իրենց դերակատարումն ունեն թե’ հրամանատարները, թե’ շարքային զինծառայողները, այդ իսկ պատճառով ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում բարձր մակարդակով աշխատանքը կատարելու համար: Այս զորավարժությունների արդյունքում, կատարելագործել ենք մեր ունակությունները թե’ կազմակերպչական,թե’ կառավարման առումով»,-ասաց Օհանյանը` հավելելով որ մեր ունակությունները ավելի են զարգանում, քանի որ հայկական զինված ուժերը հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը հնարավորություն էր տեսնելու, թե ինչ թույլ կողմերը ու բացթողումներ կան կառավարման օղակներում: Նման կարծիք սեպտեմբերի 11 –ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը: «Ռազմավարական զորավարժության նպատակը կառավարական համակարգի ստուգումն էր: Ստուգվեց մեր պետության ամենակարևոր կառավարման օղակը: Պարզ դարձավ, որ այն պատերազմական իրավիճակների համար պատրաստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց հոգեբանը: Աղուզումցյանի կարծիքով` զորավարժության ժամանակ ստուգվում են նաև լրատվամիտջոցները, որովհետև դրանց պատրաստականությունից, տեղեկատվության մատուցման ձևից, լրագրողների որակից կախված է, թե ինչպիսին կլինի բնակչության հոգեբանական վիճակը: Դա էլ իր հերթին կարող է ազդել մարդու գիտակցականի վրա` բերելով նրան, որ մարդը չկարողանա կառավարել իր վարքը և սկսի շարժվել ենթագիտակցորեն կամ բնազդներով: «Ավելի հեշտ է խուճապ առաջացնել մի քանի հարյուր մարդու մոտ, քան մի քանիսի: Խուճապների ժամանակ ավելի շատ մարդիկ են տուժում, վնասներ կրում, քան ոչ խուճապային իրավիճակներում: Որպեսզի խուճապ չլինի և բնակչությունն ավելի պատրաստված լինի, ռազմական վարժանքներն անհրաժեշտ են»,- հավելեց նա: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է ևնպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության ևագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմիններիզորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերմանունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակությանմակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծվածռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածինհակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: