Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը

Քաղաքականություն
turkey-iran-boarder

Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է, որ Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը: Եւս 2 սահմանային անցակետ է փակ՝ Ուզումլու (Թուրքիա-Իրաք) և Սարայ (Թուրքիա-Իրան) սահմանային անցակետերը։ Նշվում է, որ Իրանի հետ սահմանը փակվել է անվտանգության նկատառումներով: Սահմանի վերաբացման հստակ ժամկետ չի նշվում: Վերջին ամիսներին Թուրքիայի հարավ-արևելքում ակտիվացել է Քրդական աշխատավորական կուսակցությունը, որը հարձակումներ է գործում թուրքական ռազմաբազաների և ոստիկանական բաժանմունքների վրա: Թուրքիայում վիճակն ապակայունացավ այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին «Իսլամական պետությունը» ահաբեկչություն իրականացրեց Սիրիայի հետ սահմանին, ինչին հետևեցին ոստիկանների սպանություններ հարավարևելյան շրջաններում: Սրանց պատասխանատվությունը, սակայն, ստանձնել էր Քրդական աշխատավորական կուսակցությունը: Թուրքական զինված ուժերը բազմիցս ռմբակոծել են «Իսլամական պետության» դիրքերը Սիրիայի հյուսիսում: Հարվածները հասցվել են F-16 կործանիչների կողմից: Թուրքիայի կողմից սահմանամերձ շրջաններում կրակ է բացվել նաև տանկերի և հրետանու միջոցով: Ավելի ուշ Թուրքիայի Առևտրի և մաքսային գործերի նախարար Ջենափ Աշչըն հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Թուրքիան ժամանակավորապես փակել է եւս 2 սահմանային անցակետ։ Ուզումլու (Թուրքիա-Իրաք), Էսենդերե (Թուրքիա-Իրան) և Սարայ (Թուրքիա-Իրան) սահմանային անցակետերը: Դա պայմանավորված է վերջին շրջանում երկրում տեղի ունեցեղ ներքին բախումներով: