Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Բադեյանը չգիտի՝ Քոչարյանին ինչ խորհուրդ տա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kocharyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը չի անհանգստանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մտքից. «Իրավիճակը ոնց կլինի, էդպես էլ կերեւա, թե մեծ քաղաքականություն մտնելու անհրաժեշտությունը կամ իր ցանկությունը որքան է իրավիճակի հետ համատեղելի»։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը չի կարծում, թե նախկին նախագահին հնարավորություն կտրվի նորից մտնել մեծ քաղաքականություն. «Չկան այդպիսի հանգամանքներ Հայաստանում եւ չեն լինի։ Վստահ եմ»։ Ռուսաստանն էլ չի ցանկանա, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանության ղեկին։ Պարոն Շիրխանյանը չի բացատրում, թե ինչու։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը միայն վերջերս է հաշտվել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կարծում է, որ երկրորդ նախագահի համար էլ լավ կլինի, եթե չվերադառնա որպես նախագահ. «Ունակ քաղաքական ուժերը իրենց տեսնում են միայն որպես նախագահ»։ Ամբողջ աշխարհում, ըստ տիկին Ալավերդյանի, նախագահները շարունակում են ծառայել ժողովրդին եւ ոչ մի պաշտոնի չեն հավակնում։ Իսկ գուցե հանգամանքները նրան բերում են առաջին պլան. «Որոշակի հանգամանքներն այն է, երբ որ ինքը վստահություն ձեռք բերի ժողովրդի մեջ այն քաղաքական գիծը, որ շատ չի փոխվել մինչ այսօր։ Այնինչ մենք տեսնում ենք, որ այդ քաղաքականության հանդեպ կա խորը անվստահություն»։ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը վերադառնալու ցանկության մանրամասների մեջ չի մտնում։ Նույնիսկ չգիտի՝ խորհուրդ տա Ռոբերտ Քոչարյանին, թե խորհուրդ չտա։ Քոչարյանն, իհարկե, իրավունք ունի վերադառնալ մեծ քաղաքականություն. «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ուրիշ բան, որ հնարավորություն կա՞։ -Կա՞ն նախադրյալներ հասարակական-քաղաքական կյանքում։ -Ոչ, իմ կարծիքով»։