Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկներն իջել են դիրքերից. «Պատրաստ ենք պատերազմի» (տեսանյութ)

Քաղաքականություն
azatamartikner-nkar

Այս օրերին Տավուշի մարզի սահմանային շրջաններում են գտնվում հարյուրավոր ազատամարտիկներ: Դիրքերից վերադարձած մահապարտ ջոկատի ազատամարտիկներն արձագանքում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առկա լարվածությանը: «Այնտեղից ենք գալիս և կարող եմ ասել, որ հրաշալի զինվորներ ու հրամանատարներ ունենք: Ես չեմ կասկածում՝ մեր զինված ուժերում չկան թույլ մարդիկ, և պատրաստ են հակառակորդին համարժեք հարված հասցնել, երբ պահը գա»,- ասում է ազատամարտիկ Արկադի Մանգասարյանը: «Նիկոլ Դուման» ջոկատի մարտիկներից Ալբերտ Պողոսյանը իր և մարտական ընկերների պատրաստակամությունն է հայտնում՝ Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու դեպքում գնալ կռվելու. «1994 թվականից ծառայության մեջ եմ եղել բանակում և 2002-ին եմ միայն թողել ծառայությունը: Եթե մեր գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը եղավ՝ մենք բոլորս պատրաստ ենք գնալու սահման, այդ ժամանակ զինվորը կգնա հետ, մենք կգնանք առաջնագիծ ու արժանի հարված կհասցնենք»,- նշում է Արկադի Մանգասարյանը: Մահապարտների 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Մարտին Մարտիրոսյանը թույլ է գնահատում ադրբեջանական կողմի ուժերը՝ հնարավոր պատերազմում. «Երբ թուրքի երախին խփում ես, նա վախվխելով հետ է ցատկում ու հանգստանում: Այսօր կարող եմ ասել, որ չկա վստահություն ադրբեջանական ղեկավարության կողմից սեփական ժողովրդի նկատմամբ, որ նրանք կկանգնեն ու կկռվեն: Դրա համար էլ ստեղծում են այս լարվածությունը սահմանին՝ ցույց տալու, որ ինչ-որ բանի իրենք ընդունակ են»,- նշում է ազատամարտիկը: