Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում ազդարարվել է "Հայկական վերածնունդ" ստեղծելու մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
oek

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Գյումրիում հանդիպել է կուսակից ընկերների, հասարակական-քաղաքական միավորումների ներկայացուցիչներ հետ: Հանդիպման ընթացքում պաշտոնապես հայտարարվել է Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ "Հայկական վերածնունդ" հասարակական-քաղաքական միավորման կազմավորման մասին: Շիրակի մարզից մոտ երեք տասնյակ հասարակական քաղաքական կազմակերպություն իրենց ստորագրությունն են դրել "Հայկական Վերածնունդ" հասարակական-քաղաքական միավորում ստեղծելու մասին համաձայնագրի տակ ու ընդգրկվել միավորման կազմում, որի առաջին գրասենյակը կբացվի Գյումրիում: Ելույթ են ունեցել նորաստեղծ միավորման անդամները, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ներկայացվել են միավորման ստեղծման նպատակն ու գործունեության ուղղվածությունը: Մանրամասները՝ Ցայգ-ի տեսանյութում