Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ ռեեստրում ընդգրկվելու համար` ԵՏՄ նոր պահանջներ

Քաղաքականություն
ssfs

Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց (այսուհետ՝ ԵՏՄ-ի կազմակերպությունների) ռեեստրում ընդգրկվելու համար տնտեսավարող սուբյեկտն առձեռն, փոստային առաքման, ֆաքսի, էլեկտրոնային փոստի, պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով ռեեստր վարող մարմնին (ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն) պետք է փոխանցի դիմում հետևյալ բովանդակությամբ՝ սննդի շղթայի օպերատորի անվանումը կամ անունը, ազգանունը, գործունեության (գործառնության) տեսակը, գործունեության իրականացման վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման վկայականի սերիան և համարը: ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում կազմակերպությունը կարող է ընդգրկվել լիազոր մարմնի ներկայացմամբ կամ կազմակերպության համատեղ ստուգման արդյունքում: Լիազոր մարմինը կազմակերպությանը ներառում է ռեեստրում, եթե նրա արտադրական գործընթացի կազմակերպումը և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքները (ցանկը տես հղմամբ) համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և անասնաբուժական, ինչպես նաև սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ծառայության պաշտոնական կայքում՝ snund.am հասցեով: