A
A
Թուրքիան ներխուժեց Իրաք
Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք. Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»։ Նշվում է, որ սա կարճաժամկետ գործողություն է՝ ընդդեմ Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների։ Ինչպես հայտնել են թուրքական իշխանությունները, զորքերը հատել են սահմանը՝ գրոհայիններին բերման ենթարկելու համար, որոնք պայթյուններ էին կազմակերպել Թուրքիայի տարածքում։ Ավելի վաղ Թուրքիան օդային հարվածներ էր հասցրել Իրաքի քրդերի ուղղությամբ. Հայտնում է աղբյուրը։