Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Սպորտ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱՅԻ» ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱԿՆՀԱՅՏ Է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի ակումբային 2-րդ առաջնությունը: Թիմերից ամենաուժեղ կազմ ունի «Բանկային արքա» ակումբը, որում հանդես են գալիս գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Աշոտ Անաստասյանը:

Առաջին տուրում «Բանկային արքան» խոշոր 5.5-0.5 հաշվով հաղթեց ՖԻՄԱ-ին, իսկ 2-րդում նույնպես խոշոր 4.5-1.5 հաշվով պարտության մատնեց «Արաբկիրին»: 2 տուրից հետո «Բանկային արքան» 10 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում 8.5 միավորով ընթանում է Շախմատային ակադեմիայի թիմը, որը 2-րդ տուրում 5:1 հաշվով հաղթեց Գյումրիին:

ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգայաին հավաքականների վարականիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը: Բրազիլացիներին հաջորդում են Չեխիայի, Հոլանդիայի, Արգենտինայի, Իսպանիայի հավաքականները:

Հայաստանի հավաքականը շարունակում է զբաղեցնել 108-րդ հորիզոնականը: ԱՊՀ երկրներից ամենաբարձրը Ռուսաստանն է՝ 34-րդ տեղ, իսկ Ուկրաինան գտնվում է 40-րդ տեղում: