ԻՍԿ ՌԵՒԱ՞ՆՇԸ
Աջակցիր «Ա1+»-ին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չցանկացավ մեկնաբանել Երեւանի «Փյունիկի» հրաժարվելը ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների միջեւ անցկացվող «Համագործակցության գավաթի» խաղարկության կիսաեզրափակիչում «Նեֆտչիի» հետ խաղից: «Ես պատասխանատու եմ միայն ազգային հավաքականների ելույթների համար, Փյունիկը ունի իր ղեկավարությունը եւ իր նախագահը»:
Հիշեցնենք, որ անցած տարի հունվարին կայացած մամուլի ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ մեծ ցանկություն ունի կրկին հանդիպել «Նեֆտչիի» հետ եւ վերցնել ռեւանշ»:
Ի դեպ, ռուսական ԶԼՄ ները տեղեկացնում են, որ հայկական «Փյունիկը» առանց որեւէ պատճառաբանության հրաժարվել են խաղից եւ մեկնել Երեւան. անգամ չեն շփվել լրատվամիջոցների հետ: Նույն ռուսական լրատվամիջոցները նկատում են, որ ամենայն հավանականությամբ, «Նեֆտչին» մեխանիկորեն կհայտնվի եզրափակիչ փուլում: