Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԱՍՆԱԿՑԵԼ «ՆԵՎՖԹՉԻԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Սպորտ

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, Երեւանի «Փյունիկը» հրաժարվել է մասնակցել ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների միջեւ անցկացվող «Համագործակցության գավաթի» խաղարկության կիսաեզրափակիչին, որտեղ հայկական ակումբի մրցակիցն էր լինելու Բաքվի «Նեւֆթչին»:

Մոսկվայում գտնվող «Փյունիկի» ղեկավարությունը այսօր առավոտյան որոշել է չմասնակցել վերը նշված հանդիպմանը եւ ժամանել Երեւան: Հայաստանի չեմպիոնը այսօր երեկոյան կժամանի Հայաստան, որից հետո էլ կպարզվի, թե որն է այս կտրուկ որոշման պատճառը: Ամեն դեպքում նշենք, որ նախորդ տարի «Փյունիկի» եւ «Նեւֆթչիի» միջեւ Մոսկվայում կայացած հանդիպումը անցել էր բավական լարված մթնոլորտում եւ մի քանի միջադեպերի ուղեկցությամբ: