«Էլեկտրիկ Երևան» -ը չի սահմանափակվում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարով (տեսանյութ)
«Էլեկտրիկ Երևան» նախաձեռնության անդամներն այսօր Բաղրամյան 26-ում նախաձեռնած պիկետի փոխարեն հանրային քննարկում անցկացրեցին Ազատության հրապարակում: Նախաձեռնությունը որոշել է դեմ արտահայտվել ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացմանն, այլև սահմանադրական բարեփոխումներին: Թեև դեռևս ռազմավարություն չունեն: «Արդեն մեր մարտավարությունից ելնելով, կարող ենք գործել հենց էլեկտրաէներգիայի խնդրի հետ կապված խնդրի լուծմանը տանելու, մեր տեսանկյունով՝ ոնց կարելի է իրականացնել։ Ռազմավարության մասին դեռևս շատ շուտ է խոսել, որովհետև ծրագիր պետք է ներկայացվի, մեր ընդհանուր նախաձեռնության անդամներն համաձայնեցված կարգով արշավներ կիրականացնեն գազի և մնացած այլ խնդիրների հետ կապված: Ենթադրում ենք, որ առաջնային կլինի մեզ համար Արմավիր քաղաքի ջրի խնդիրը»,-ասում է նախաձեռնության ղեկավար Նարեկ Այվազյանը: