Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում»

Քաղաքականություն
b3

Այս պահին հասցրել ենք այցելել Բերքաբեր եւ Ներքին Ծաղկավան. Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների: Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կամպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում:

Գյուղամիջում եռում էր նարդին ու բլոտը: Ներքին Ծաղկավանում սելաֆատարն էին ներկում, գյուղամիջում մարդիկ հավաքվել էին իրար բարեւելու: Ճամփեզրի բոլոր «վետերոկները» բաց են: Գնում ենք Սարիգյուղ, Վազաշեն, Սեւքար»: Գիշերը Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Սահմանի երկայնքով թռչում են անօդաչու սարքեր: Սեւքարի եւ Սարիգյուղի բնակիչները խաղաղ քնած են»:
«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում Բերքաբերից լուսանկարներ է հրապարակել։ b2 b4 b5 berk