Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե մարդիկ ընտրեն ՀՀԿ-ին, գիտեն ում են նորից տեսնելու պաշտոններում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Tevan

«Իմաստ չկա քննարկելու մի փաստաթուղթ, որը ոչ մի վստահություն չի ներշնչում»,-շեշտում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ բացատրելով, թե ինչու «Ժառանգություն» կուսակցությունը մերժեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը։ Թևան Պողոսյանը մեկնաբանում է նաև իր և խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հանդիպումը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ , որը կուսակցության ներսում տարաձայնությունների առիթ էր հանդիսացել։ «Երբ որ կուսակցության ներսում նիստ էր տեղի ունենում՝ գնալ Բաղրամյան 26, թե ոչ , այս ժամանակ ես ինքս եմ եղել այն մարդը, ով բարձրացրել է այդ հարցը, որ լինելու են տարբեր հանդիպումներ ու քննարկումներ։ Արդյոք մենք որպես Ազգային ժողովի պատգամավորներ որևէ քննարկման չենք մասնակցում և ընդհանրապես չենք գնում և խնդիրը դնում ենք բոյկոտի կամ անգործունեության դաշտի մեջ։ Քննարկման արդյունքում որոշում է եղել, որ ոչ, որ մենք պետք է մասնակցենք և մեր աշխատանքը կատարենք որպես պատգամավորներ։ Հիմա ես իմ աշխատանքը կատարել եմ ինչպես ԱԺ պատգամավոր»,-նշեց Թևան Պողոսյանը։ Վերջինս «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում անդրադարձավ նաև Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը, որ սահմանադրական փոփոխություններից հետո էլ վարչապետը հավակնում է բարձր պաշտոնների։ Սա ըստ Թևան Պողոսյանի՝ հանրությանն ուղղված հայտարարություն է։ «Իրենք արդեն ունեն ինչ-որ գիտակցում, որ եթե հաջորդ անգամ էլ ՀՀԿ-ն լինի մեծամասնություն, ապա ինչ պետք է սպասել, գիտեն արդյունքը։ Եթե մարդիկ էլ գնան քվեարկեն այդ քաղաքական ուժի համար, գիտեն, թե ում են նորից այնտեղ տեսնելու, գիտեն ՝ ում են վարչապետ տեսնելու, ում ինչ պաշտոնում են տեսնելու, և այդ արդյունքը թող դառնա նրանց գնահատման խնդիրը»։   Մանրամասները՝ տեսանյութում