Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ նախագահը չի հստակեցնում, թե երբ կմեկնարկեն հանրաքվեի աշխատանքները (տեսանյութ)

Քաղաքականություն
43683027b286aa86afe3b03b563567f5

Սեպտեմբերի 20-ին երեք համայնքներում՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր, Շիրակի մարզի Սալուտ և Տավուշի մարզի Խաշթառակ համայնքներում տեղի կունենան համայնքապետերի ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր իրականացրեց տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը քաղաքական ուժերի միջև: Իսկ թե երբվանից հանձնաժողովը կսկսի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման աշխատանքները, հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանում է. «Երբ համապատասխան իրավական ակտ կլինի, դրանից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես և մյուս ընտրությունների ժամանակ, կհաստատի ժամանակացույց և դրանով պայմանավորված՝ կիրականացնի այն գործառույթները, որոնք նախատեսված են հանրաքվեի մասին օրենքով»։