Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է Սերժ Սարգսյանը առաջնահերթությունը ՀԱԿ-ին տվել. Առավոտ

Քաղաքականություն
Levon-Zurabyan

Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանի անունից փոխանցել առաջարկություն, որ չորեքշաբթի օրը, երբ ինքը սկսելու է կոնսուլտացիաների շարքը, առաջինը հանդիպի ՀԱԿ-ի հետ: Այս մասին, ըստ aravot.am -ի, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով՝ «Ես պատասխանել եմ, որ մենք շատ լավ հասկանում ենք Սահմանադրական այս ամբողջ գործընթացի նպատակը: Մենք այդ նպատակը համարում ենք անընդունելի եւ հանրային մեր դիրքորոշումը հայտնել ենք: Վստահ ենք, որ որեւէ խոսակցություն այդ առումով իմաստ չունի, քանի որ այդ նպատակը չի փոխվելու»: Թե ինչու է Սերժ Սարգսյանը առաջնահերթությունը ՀԱԿ-ին տվել եւ փորձել առաջինը հենց Կոնգրեսի հետ հանդիպել՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես չեմ հարցաքննել Վիգեն Սարգսյանին, ընդամենը տվել եմ պատասխանը, որը մեր քաղաքական ուժի հետ բանակցված եւ որոշված պատասխան էր»: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք ակտիվ կմասնակցեն խորհրդարանական քննարկմանը նախագծի, հետո կփորձեն հանրությանը համախմբել, պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները՝ ժողովրդին հասցնելու ճշմարտությունը: Ամբողջական հոդվածը` այստեղ