A
A
Փաստաբան Տիգրան Հայրապետյանին դեռ չեն տեղեկացրել
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դեռեւս չի ստացել որոշում, որ ՀՀ քննչական կոմիտեն կարճել է իր նկատմամբ հարուցված քրեական գործը: ՀՔԾ-ի կողմից նա մեղադրվում էր մի քր. գործով չափից ավելի միջնորդություններ ներկայացնելու եւ սադրիչ հարցեր տալու համար։ Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը դիմել էր՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով միջամտել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ հարուցած քրեական գործի վարույթը կարճելու հարցում։ Տիգրան Հայրապետյանը կարծում է, որ վերջնական որոշումը հայտնի կդառնա վաղն առավոտյան։