Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին

Պաշտոնական
9136af3865a11af6de52456ac0346cde

ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն, օգոստոսի 22-ին Պսկով է մեկնել ՀՀ ՊՆ օպերատիվ խումբը և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը։ Մեր ստորաբաժանումը կմասնակցի օգոստոսի 25-ից 28-ը անցկացվելիք ՀԱՊԿ-ի օպերատիվ արձաձանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» համատեղ զորավարժությանը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։