Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում Կոռուպցիայի դեմ պայքարում

Պաշտոնական
ss

Եվրամիության ներկայացուցչի հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տնտեսական և հանրային կառավարման հարցերով խորհրդական Ալեսանդրո Զանոտային: Կողմերը քննարկել են հակակոռուպցիոն քաղաքականության ներկա վիճակը, կատարված աշխատանքներն ու այդ ուղղությամբ ԵՄ բյուջետային աջակցությանն առնչվող հարցեր: Սուրեն Քրմոյանը, շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանը կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով աջակցելու և ներդրված ջանքերի համար,  հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի և ապագայում ևս համատեղ ծրագրեր կիրականացվեն: Նախարարի տեղակալը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում առաջիկայում իրականացվող ծրագրերը, որոնցում ներգրավված կլինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, անդրադարձել է դոնոր կազմակերպությունների և բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետ նախատեսվող հանդիպումների նպատակին: Հակակոռուպցիոն քաղաքականության մեջ կարևորելով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի դերը՝ Սուրեն Քրմոյանը վստահություն է հայտնել, որ այն կլինի պետություն-քաղաքացիական հասարակություն-գործարար ոլորտ համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի իրականացման արդյունավետ հարթակ: «Մեր նպատակը մեկն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել թափանցիկ և որ բոլոր շահագրգիռ կողմերը, հասարակության բոլոր շերտերն ու խմբերն իրենց մասնակցությունն ունենան այդ չափազանց կարևոր գործում: Այս հարցում ԵՄ-ն մեր կարևորագույն գործընկերն է, որը կարող է մեծապես աջակցել ոչ միայն ֆինանսական, այլև խորհրդատվական և փորձագիտական առումներով»,-ընդգծել է նախարարի տեղակալը: Ալեսանդրո Զանոտան իր գոհունակությունն է հայտնել Արդարադատության նախարարությանը նման քննարկումներ կազմակերպելու համար և նշել, որ այս հանդիպումները բարենպաստ միջավայր են ստեղծում՝ հնարավոր դարձնելով ոչ միայն հասկանալ կատարվող քայլերի հաջորդականությունը, այլև բացառել հնարավոր թյուրըմբռնումները և համակարգված ձևով գնալ դեպի սահմանված նպատակների իրականացում: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը կոռուպցիայի դեմ պայքարի գործում կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը: Ալեսանդրո Զանոտան ընդգծել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նկատելի է գործընթացների արագացումը, ինչը ողջունելի է: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հավելել է, որ վերջին մեկ տարում ՀՀ կառավարությունը բավական արդյունավետ աշխատանք է իրականացրել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ և դրա շարունակականության ապահովման համար պետք է մեկտեղել բոլոր ջանքերը և ռեսուրսները, մշակել դրանց օգտագործման ճիշտ եղանակները: «Շատ կարևոր է տեղեկատվության ազատությունը և քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը, գործընթացներին նրանց ներգրավվածության ապահովումը, որովհետև նրանք այս հարցում կարող են մեծապես օգնել կառավարությանը »,-ասել է Սուրեն Քրմոյանը:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն