Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չինաստանը շահագրգռված է Մետաքսի ճանապարհի հարցում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Navasardyan

Ստեղծված խառը աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ տարբեր երկրներում տնտեսական, քաղաքական խժդժություններ են, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ քաղաքականությամբ ամրապնդել իր դիրքերն ու առաջ ընթանալ։ Սա արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքն է։ Նա հույս է հայտնում, որ դրա նախադրյալները կան։ «Կոմպլիմենտար, դիվերսիֆիկացիոն քաղաքական կուրսը, որ Հայաստանն ուզում է իրագործել, միակ ճիշտ տարբերակն է։ Քանի որ պատմությունը եթե նայենք, կտեսնենք, որ անտիկ ժամանակներից փոքր պետությունները հենց այդ ուղղությամբ են կարողացել գոյատևել»։ Պարոն Նավասարդյանը վստահ է, որ անկախ դժվարություններից՝ ցանկության դեպքում երկիրը կարող է հաջողություններ արձանագրել։ «Ինտեգրացիոն քաղաքականության մեջ կան այնպիսի մոնստրներ, ինչպիսին Ադրբեջանն է, Թուրքիան է։ Կան դժվարություններ, բայց կան նաև հնարավորություններ։ Հայաստանը կարող է գնալ այդ ուղղությամբ և երկաթգծի, և գազատարների հարցով» Արտակարգ և լիազոր դեսպանը կարևորում է հատկապես Չինաստան պետության դերը և կարծում է, որ այդ երկրի հետ համագործակցությունը պետք է սերտացնել։ «Չինացիները շատ լուրջ են մոտենում Մետաքսի ճանապարհի հարցին։ Դեսպան Ռաիսին ինձ հետ անձնական զրույցի ժամանակ ասաց, որ իրենք շատ շահագրգռված են, որպեսզի Մետաքսի ճանապարհի հետ կապված Չինաստանը Հայաստանի հետ մտնի հարաբերությունների մեջ։ Չինաստանի համար դա վերջին հաշվով մեծ բան չի։ Նրանք կարող են մեծ գումարներ ներդնել»,-եզրափակեց պարոն Նավասարդյանը։