«Հայաստանին սահմանակից կստեղծվի Քրդստան» (տեսանյութ)
Թուրքիայի քրդերը սպառնալիք են ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս։ Նրանց բացասական ազդեցությունը կարող է տարածվել հարևան երկրների՝ հատկապես՝ Հայաստանի վրա։ «Հայկական հողերում, Հայաստանին սահմանակից կստեղծվի Քրդստան։ Տարբեր քրդական կուսակցություններ, օղակներ ոչ թաքուն նկարում են քարտեզ, որտեղ ՀՀ մի մասն է մտնում Քրդստանի մեջ, Ղարաբաղն է մտնում, Նախիջևանը՝ չասած։ Դա է խնդիրն այսօր»,-ասում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Նրա կարծիքով՝ մեր իշխանությունները ժամանակին պետք է քայլեր ձեռնարկեին՝ այս խնդրի առնչությամբ։ Հայաստանն այնքան էլ ակտիվ չէ արտաքին քաղաքականության առումով։ «Պետք է ակտիվ խաղալ, որ քեզ չանտեսի Ամերիկան, Պարսկաստանը, Ռուսաստանը, իսկ այսօր մենք անտեսված ենք։ Մեզ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Իշխանությունները պետք է մտածեն ոչ թե իրար մեջ մի բան կիսելու, այլ նման հարցերում հստակ քաղաքականություն որդեգրելու մասին»,-վստահ է պարոն Շաքարյանցը։