Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ի համար Սարգսյանը լավն է, բայց նոր Սահմանադրությամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
GD8BfpL6JyA

Դաշնակցությունն ամենեւին էլ շփոթված չէ Սերժ Սարգսյանի Սահմանադրության նախագծի 15 գլուխների հրապարակումից հետո։ Մասնավորապես կայուն մեծամասնության դրույթի դեմ Դաշնակցությունը ոչինչ չունի։ «Դեմ չենք, որովհետեւ դա ստեղծված իրավիճակից ելք է, որովհետեւ, ենթադրենք, չկա էդ գաղափարը, որովհետեւ մենք պիտի ունենանք ԱԺ ընտրություն, սպասենք, եղավ մեծամասնություն, թե չէ, ինչ-որ ժամանակ հատկացվի, էդ մեծամասնությունը եթե չեղավ, նորից նոր ԱԺ ընտրություն կկատարվի, որը կարող է նույն արդյունքը տալ»,-ասում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա չէր ցանկանա, որ Հայաստանն անընդհատ ընտրությունների մեջ հայտնվի, քաղաքական անկայունությունը նրա սրտով չէ. «Անկայունությունն առաջանում է, երբ որ բազմանդամ է լինում կոալիցիան։ Որքան անդամների քանակը շատ է, այնքան տարաձայնությունների հնարավորությունն է մեծ, այնքան նաեւ փլուզման հավանականությունն է մեծ»։ Չնայած այս դրույթի հանդեպ համակրանքին՝ Դաշնակցությունն աշխատում է դրա առավել պարզեցման ուղղությամբ, որովհետեւ դեռ հարցեր կան. «Որպեսզի պարզ դառնա՝ առաջին փուլից հետո կոալիցիայի ձեւավորման հնարավորությունը կա, այդ հնարավորությունը եթե նույնպես չի ապահովում մեծամասնության առաջացում, նոր երկրորդ փուլ, որտեղ արդեն ժողովուրդն է որոշում ում տա հնարավորություն մեծամասնություն կամ կառավարություն ձեւավորելու»։ Ընտրությունների երկրորդ փուլն, ըստ պարոն Ռուստամյանի, իշխանությունը փոխելու բացառիկ հնարավորություն է՝ բոլոր ընդդիմադիր ուժերը կարող են համախմբվել երկրորդ տեղը գրաված ուժի շուրջ եւ նրան դարձնել կայուն մեծամասնություն. «Սա մեծ ռիսկ է նաեւ իշխանությունների համար։ Եթե նայենք մեր պատմությունը, կտեսնենք, որ իշխանություններն են ավելի շատ էսպես ասած վախեցել եւ ամեն ինչ արել են խուսափելու երկրորդ փուլից»։ Ոչ ոք Արմեն Ռուստամյանին չի համոզի, թե Սահմանադրության այս նախագծով Սերժ Սարգսյանն զբաղված է իր իշխանության վերարտադրությամբ։ Դաշնակցկան պատգամավորի կարծիքով, իշխանությունը մինչեւ հիմա վերարտադրվել է նույն իշխող քաղաքական ուժի միջոցով, բայց ուրիշ նախագահի դեմքով։ «Անձի փոփոխությամբ չի պայմանավորված իշխանության վերարտադրման համակարգը փոխելու խնդիրը, այլ հենց էն, ինչ-որ մենք ենք ասում՝ իշխանության ապակենտրոնացում է ստեղ տեղի ունենում։ Էդ ապակենտրոնացված նոր որակի գործող իշխանության մեջ Սերժ Սարգսյանը որտեղ էլ լինի, ավելի լավ է, քան թե իր իրավահաջորդը լինի այս վատ համակարգի մեջ»,-ասաց նա։։ Սակայն Արմեն Ռուստամյանը հասկանում է Սերժ Սարգսյանին, որը չի ուզում նախորդ երկու նախագահների կարգավիճակում հայտնվել, այսինքն, քաղաքական համակարգից դուրս. «Ուրեմն իր գոյությունը պահելու, մտածելով, որ կարող է համակարգից դուրս հայտնվի, այնպես լինի, որ ինքն էլ պաշտպանված լինի, դրանով նաեւ մենք էլ ենք պաշտպանված լինում»։