Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ի վերաբերյալ վիճակագրություն դեռ չկա

Քաղաքականություն
ETM-Arm

Երևանում   այսօր ԵՏՄ միասնական շուկայի հեռանկարների վերաբերյալ քննարկում էր հրավիրվել։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը կոչ է անում սպասել մինչեւ  տարեվերջ՝ տեսնելու, թե որքանո՞վ է փոփոխվում ԵՏՄ երկրների հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը։ «Արդյունքների մասին խոսել դեռևս վաղաժամ է, որովհետև վիճակագրությունը ձևավորման փուլում է։ Մենք արդեն տարվա վերջ կտեսնենք արդյունք ունեցել ենք, թե՞ ոչ, հուսով եմ՝ կունենանք։ Դեռևս առաջին խնդիրը, որ մենք ունենք տեղեկացվածության պակասն է»,-ասաց նա։