Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որսի սեզոնը բացվեց. հրաման

Պաշտոնական
hunting

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության վերաբերյալ Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2015 թվականի հուլիսի 29-ի N2459-133 գրությամբ ներկայացված առաջարկությունները՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2015 թ. օգոստոսի 13-ին ստորագրել է հրաման Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) սիրողական որսի թույլտվության վերաբերյալ:  

                   Հրաման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով <<Որսի եվ որսորդական տնտեսության վարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2015 թվականի հուլիսի 29-ի N2459-133 գրությամբ ներկայացված առաջարկությունները   Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ `   1.  Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) թույլատրել հետևյալ որսատեսակների սիրողական որսը` 1)      լոր –2015 թվականի օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), 2)       աղավնիներ (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ)–2015 թվականի օգոստոսի 23-ից 2016 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), 3)       քարակաքավ- 2015 թվականի նոյեմբերի 1-ից  դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), 4)      կտցարներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների)– 2015 թվականի օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), 5)      արտույտներ (դաշտային, տափաստանային)- 2015 թվականի սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), 6)      սարյակ (սովորական) – 2015 թվականի օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), 7)      կեռնեխներ (սև կեռնեխ, սինակեռնեխ)– 2015 թվականի օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), 8)       ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) –2015 թվականի սեպտեմբերի 15-ից  2016 թվականի փետրվարի 29-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), 2.      2015-2016 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս: ՆԱԽԱՐԱՐ                                                               Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ