Հայկական տարազների հավաքածուի ցուցադրություն՝ երիտասարդ դիզայներների կողմից (տեսանյութ)
Հայկական տարազների ցուցադրություն, որին մեծ ոգեւորությամբ սպասում էին հատկապես 1-ին շարքում գտնվողները։ Միջոցառումը կազմակերպել է «Հայկական շրջանակ» երիտասարդական նախաձեռնությունը. «Մեր նպատակն է հետաքրքրություն արթնացնել, ուշադրություն սեւեռել դեպի մերը, դեպի ազգայինը»,-ասում է նախաձեռնության անդամ Սոնա Տոնականյանը։ Դիանան իր մոդելավորած հագուստներում օգտագործել է հայկական մանրանկարչության դետալներ։ Հավաքածուն կրում է «Հայկական գույներ» անվանումը։ Միջոցառման հագուստի դիզայներների պատասխանատուն նկատում է, որ հայ մոդելավորողներից քչերն են օգտագործում հայկական տարրերով զգեստներ։ Իրենց նախաձեռնությունը փորձում է լուծել այս խնդիրը. «Մենք փորձում ենք տենդենցներին հետեւելով՝ հայկական նորաձեւության մեջ մտցնել հայկական տարրեր, քանի որ դա կարեւոր է մեր մշակույթի, ազգապահպանության հարցում։»,-ասում է Նաիրուհի Գնդոյանը։ Տարազների եւ հայկական զարդնախշերի մասին պատմում էին նաեւ լուսանկարները։ Սեդա Սահակյանը 3 տարի է, ինչ լուսանկարչությամբ է զբաղվում։ Ասում է, որ նմանատիպ ցուցահանդեսների պակաս կա. «Լուսանկարիչները ուշադիր չեն եղել, ծանոթ չեն, չգիտեն շատ բաներ»։ Լավագույն լուսանկարների հեղինակին սպասվում է անհատական ցուցահանդես, որը եւս կկազմակերպի «Հայկական շրջանակ» նախաձեռնությունը։