Սահմանադրության 34-րդ հոդվածն ամենասարսափելի կետն է (տեսանյութ)
Սահմանադրական նոր փոփոխություններով Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է վերացնել հայկական ընտանիքը: «Մենք իրավունք չունենք միասեռականներին թույլատրել մեր երկրում ամուսնանալ»,-ասում է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Պարոն Եղիազարյանն այս վտանգը տեսել է 34-րդ հոդվածի մասին վենետիկյան մեկնաբանություններում։ Նա չի ասում, որ միասեռականներին պետք է գնդակահարել, նրանց մեջ կան հիվանդ մարդիկ, տղամարդիկ են կնոջ ներքինով. «Կան էդպիսինները, բայց դրանք 0,01 տոկոսն են, մնացյալները այլասերության արդյունք են» Քաղաքական գործչի համար նոր Սահմանադրության 34-րդ հոդվածն ամենասարսափելի կետն է։ Սակայն նա լսել է, որ տարբեր հանրապետականների համար Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը դատավճիռ չէ. «Իսկ գիտե՞ք, որ Վենետիկի հանձնաժողովն ինչ առաջարկել է էսպես թե էնպես, մեկ երկու ամիս հետո մենք ընդունել ենք։» Գուրգեն Եղիազարյանն ընդհանրապես դեմ է այս փոփոխություններին։ Ոչ այնքան երկար տատանումներից հետո նա ի վերջո կարողանում է կողմնորոշվել, թե ո՞վ է վերարտադրվում այս փաստաթղթով՝ Հանրապետակա՞նը, թե Սերժ Սարգսյանը.«Իմ կարծիքով Սերժ Սարգսյանին»: Ազգային անվտանգության ծառայության մեկ այլ ներկայացուցիչ՝ Գառնիկ Իսագուլյանը չի էլ տատանվում՝ այս փոփոխություններով վերարտադրվում է Հանրապետականը։ «Որովհետեւ Հանրապետականն ինքը վերարտադրման խնդիր ունի+0.03.50-Սերժ Սարգսյանը ոչ վարչապետ, որ նախագահ, ոչ էլ ԱԺ նախագահ դառնալու ցանկություն չունի»,- ասաց ԱԱ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Պարոն Իսագուլյանը պատրաստվում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ եւ առանց առեւտուր անելու ներկայացնել նրան իր մտահոգությունները փաստաթղթի մասին. «Ամբողջ գրածը տավտալոգիա է, էշություն։» Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների այս փաթեթում կայունությունը կարող է առաջնային լինել նույնիսկ ժողովրդավարությունից: Եվ, ընդհանրապես, մենք նոր-նոր ենք կայանում որպես պետություն, մենք Եվրոպա չենք եւ եվրոպացի չենք սակայն սահմանադրական փոփոխությունները պետք են։