Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վախ Սեւրի նկատմամբ 95 տարի անց (տեսանյութ)

Քաղաքականություն
ara-papyan

Այսօր լրանում է Սևրի պայմանագրի 95-ամյակը։ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան այդ պայմանագրով պատերազմում պարտված Թուրքիային պարտավորեցնում էին ճանաչել Հայաստանը՝ որպես «ազատ ու անկախ պետություն», 90 հազար քառակուսի կիլոմետր տարածք էլ Թուրքիայից տրվում էր Հայաստանին։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համոզմամբ՝ Սևրի պայմանագիրը մեծ հետք է թողել թուրք ժողովրդի հոգեբանության վրա։ «Առ այսօր Թուրքիայում կա մի երևույթ, որը գիտնականները կոչում են սևրաֆոբիա, այսինքն՝ վախ Սևրի նկատմամբ, որովհետև, ըստ էության դա այն փաստաթուղթն էր հաստատվում էր արդարություն Թուրքիայում և շատ ճնշված ժողովուրդներ,այդ թվում նաև Հայաստանը և քրդերը ստանում էին իրենց անկախությունը»,- նշեց նա