Գագիկ Մինասյան. Փոքրամասնությանը տեղ տվել ենք (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը համաձայն է, որ Սահմանադրության նոր նախագծում առկա են մի շարք թերություններ,որոնք, սակայն, ըստ նրա՝ ժամանակի ընթացքում կվերանայվեն։ Բայցևայնպես, նա չի կիսում այն տեսակետը, որ Սահմանադրական փոփոխությունները միտված են իշխող կուսակցության վերատադրության համար։ Նա կարծում է, որ առաջարկվող նախագծով լայն հնարավորություններ են ընձեռվում ինչպես խորհրդարանական փոքրամասնություններին, այնպես էլ քաղաքացիական հասարակությանը։ «Բոլոր այն նշանակումները, որոնք խորհրդարանն իրականացնում է տարբեր հանձնաժողովների՝ Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի համար, այդ բոլոր քվեարկությունները պետք է իրականացվեն երկու հինգերորդով կամ 60 տոկոսով: Սա նշանակում է, որ խորհրդարանական մեծամասնությունն առանց համագործակցելու, առանց հաշվի առնելու խորհրդարանական փոքրամասնության մոտեցումները այս կամ այն թեկնածուի վերաբերյալ, ուղղակի հնարավորություն չի ունենալու այդ նշանակումները կամ այդ որոշումները անցկացնելու»,- բացատրեց նա։