Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը այցելել էր առաջնագիծ

Քաղաքականություն
11214069_894064157295860_8761895238082442505_n

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 8 -9- ը աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզում: Նախարարը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, ծանոթացել դիրքերի բարելավման աշխատանքներին, ինժեներական հագեցվածությանը, հրամանատարության հետ քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր: Սեյրան Օհանյանը այցելել է նաև զորամասեր, հետևել շինարարական աշխատանքներին: Նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, տվել նրանց հուզող հարցերի պատասխանները, համայնքների ղեկավարների հետ քննարկել սահմանային լարվածության և համայնքներին աջակցության հարցեր: