«Հակահարված»-ի նոր ակցիան (տեսանյութ)
Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու և հանրային տարածքը սխալ օգտագործելու համար «Հակահարված» Art-խմբի անդամներ Արտակ Գևորգյանն ու Հերբերտ Գևորգյանը Առաջին ատյանի դատարանի վճռով տուգանվել են 58000-ական դրամի չափով։ Խմբի անդամները 2013 թվականի նոյեմբերի 26-ին Սերժ Սարգսյանին հասցեին մի գրառումով պաստառ էին փակցրել ԱԺ-ին դիմացի մայթին, ինչից հետո բերման էին ենթարկվել։ Ընդհանուր՝ 116 000 դրամ տուգանքը վճարելու համար խումբը դրամահավաք է սկսել։ «Ինչո՞ւ մենք որոշեցինք այդ ոչ մեծ գումարը վճարելու համար դրամահավաք անցկացնել. «Հակահարվածը» իր բոլոր ակցիաներն անցկացնում է որոշակի կարևորություն ունեցող իրադարձության արձագանքելու համար։ Մեր բոլոր ակցիաները հանրությանն են, դրա համար էլ մենք դիմել ենք հանրությանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Արտակ Գևորգյանը։ Տղաները չնայած պատրաստվում են վճարել նշանակված տուգանքը, սակայն դատարանի վճիռը պատրաստվում են բողոքարկել ՄԻԵԴ-ում։Նշված գումարը հավաքելու համար հնարավոր է փոխանցումներ կատարել նաև բանկային համակարգով՝ հետևյալ հաշվեհամարին։ ARCA 9051290200042808 Մանրամասները՝ տեսանյութով